2459 դիտում
23:11 06-10-2016
ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեն կենթարկվի փոփոխությունների
Հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի հերթական լիագումար նիստը:
Օրակարգի միակ օրենսդրական նախաձեռնությունը կառավարության առաջարկած՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ԼՂՀ օրենքի նախագիծն էր: Բյուջեի փոփոխությունների անհրաժեշտությունը գործադիրը պայմանավորել է ապրիլյան ռազմական ագրեսիայի հետևանքների ազդեցությամբ և տարեսկզբին կատարված կանխատեսումների վերանայմամբ:
Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը ներկայացրել է լիագումար նիստին նախորդած քննարկումների ընթացակարգը՝ ընդգծելով, որ հանրապետության վարչապետի մասնակցությամբ երկու փուլով հանձնաժողովներին և խմբակցություններին անհրաժեշտ պարզաբանումներ են տրվել ներկայացված օրինագծի վերաբերյալ:
«Մենք թևակոխել ենք տարվա վերջին՝ չորրորդ եռամսյակը, որը ընթացիկ բուջետային տարվա եզրափակիչ փուլն է: Ըստ այդմ՝ ընդունել ենք կառավարության առաջարկը և ճիշտ ենք համարում վերջին եռամսյակի հենց սկզբին հստակեցնել ԱԺ դիրքորոշումը ներկայացված օրինագծի վերաբերյալ, ինչը թույլ կտա կառավարությանը ժամանակին իրականացնել այդ փոփոխությունները», - ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:
Բյուջեում սպասվող փոփոխությունները խորհրդարանականներին է ներկայացրել ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը: Կառավարության լիազոր ներկայացուցիչն իր ելույթում նշել է, որ առաջարկված փոփոխությունները, մասնավորապես, վերաբերում են 2016թ. պետական բյուջեով նախատեսված հարկային եկամուտների ու մի շարք հատկացումների նվազեցմանը և կապիտալ ներդրումների ծրագրի համար պլանավորված միջոցների ավելացմանը:
Նմանատիպ նյութեր
4333 դիտում
18:22 06-11-2016
ԼՂՀ 2016 թվականի պետական բյուջեն կենթարկվի փոփոխությունների
3000 դիտում
10:01 17-01-2020
Ռազմական դոկտրինը փոփոխությունների կենթարկվի. «Փաստ»
3044 դիտում
13:29 22-12-2016
Արցախի խորհրդարանը հաստատեց 2017 թվականի երկրի պետական բյուջեն
Այս բաժնից
520 դիտում
18:25 15-11-2024
Անդրադարձ է կատարվել Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին
394 դիտում
18:13 15-11-2024
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Տավուշի մարզ
397 դիտում
18:01 15-11-2024
Էդվարդ Ասրյանը ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում աշխատաժողովի է մասնակցել