4302 դիտում
10:23 06-10-2016
Նորանշանակ գյուղնախարարը միլիոնատեր է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների և ունեցվածքի հայտարարագիրը, որի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նա 1 առանձնատուն ունի և երկու բնակարան։ Նորանշանակ նախարարը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել:
Իգնատի Առաքելյանը հայտարարագրել է նաև 1027 եվրո արժողությամբ արժեթուղթ։ Պաշտոնը ստանձնելու դրությամբ՝ սեպտեմբերի 20-ին. նա ունեցել է 21.7 միլիոն դրամ, մոտ 72 հազար ԱՄՆ դոլար և մոտ 78 միլիոն եվրո։
Իգնատի Առաքելյանը մինչ նախարար նշանակվելը եկամուտ է ստացել աշխատավարձից և գույք օտարելուց։ Աշխատավարձը կազմել է 63.8 միլիոն դրամ, իսկ գույքի օտարումից ստացել է 47 հազար և անհասկանալի է, թե ինչ, քանի որ հայտարարագրի այս հատվածը նախարարը թերի է լրացրել (չի նշել գումարի արժույթը)։ նկատենք նաև, որ Իգնատի Առաքելյանը միայն հիշյալ դեպքում չէ, որ թերի է լրացրել փաստաթուղթը, նա նաև չի նշել, թե ինչ գույք է վաճառել, դրա տեսակն ու բնութագիրը։
Հիշեցնենք, որ Իգնատի Առաքելյանը նախարար նշանակվելուց առաջ աշխատել է «Պեռնո Ռիկար» ընկերությունում։ 1998-2016 թթ. եղել է Երևանի կոնյակի գործարանի «Պեռնո Ռիկար» խմբի փորձագետ-հաշվապահ, գլխավոր հաշվապահ, ֆինանսավարչական տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ, գործադիր տնօրեն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
24212 դիտում
09:24 17-05-2018
Նորանշանակ գյուղնախարարը մոտ 8,5 միլիոն դրամ վարկ է վերցրել «Փաստ»
45359 դիտում
09:35 31-05-2018
Հյուպատոսի պաշտոն զբաղեցնող միլիոնատեր օլիգարխները պաշտոնանկ կարվեն. «Ժամանակ»
13892 դիտում
10:53 11-07-2020
Ռաֆիկ Մաշադյանի 23-ամյա որդին՝ միլիոնատեր. «Ժամանակ»
Այս բաժնից
1180 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»