Սևանի ավագանու նախկին անդամ Արմեն Սաղաթելյանը դատարանում վիճակելու է ընտրությունների արդյունքը. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Սևանի ավագանու նախկին անդամ Արմեն Սաղաթելյանը երեկ դիմել է դատարան Սևանում կայացած ավագանու ընտրությունների արդյունքը վերանայելու համար։
Սաղաթելյանը իր բնակավայրի՝ Սևանում ամենամեծը համարվող Գագարին թաղամասի 23/19 ընտրատեղամասում ավագանու ընտրությունների ժամանակ ստացել է 319 քվե, սակայն, ինչպես հետագայում թիվ 23 ընտրատարածքային հանձնաժողովից պարզել է՝ Գագարինում ստացած իր քվեները 10-ով պակասել են։ Փոխարենը մեկ քվե ավել է ստացել Սևանի նորընտիր քաղաքապետ Սարգիս Մուրադյանի մտերիմներից մեկը։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աբրահամյանը, տեղեկանալով, որ Սաղաթելյանը պատրաստվում է դիմել դատարան, նրան հորդորել է նման բան չանեք՝ ասելով, որ եթե ընտրական արկղերը բացվեն, ավագանու երկու անդամ դուրս կմնան ցուցակից»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]