Սևանի հոգեբուժարանի տնօրենն ուզում է որդուն քաղաքապետի պաշտոնում տեսնել. «Չորրորդ իշխանություն»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ սեպտեմբերին կայանալիք Սևանի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել նաև Սևանի հոգեբուժարանի տնօրեն Գագիկ Կարապետյանի որդին: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ պայքարը թեժ է լինելու, քանի որ Գագիկ Կարապետյանը ջանքեր չի խնայում որդուն ապագա քաղաքապետի պաշտոնում տեսնելու համար:
Նշենք, որ քաղաքապետի նախկին ընտրություններում Գագիկ Կարապետյանը հնարավոր ամեն բան անում էր Ռուդիկ Ղուկասյանին սատարելու համար:
«ՉԻ» տեղեկություններով արդեն երկու տարի է լարված են նախկին ընկերների հարաբերությունները և թերևս դա է պատճառը, որ Գագիկ Կարապետյանը ցանկանում է ոչ թե նախկին ընկերոջը, այլ սեփական որդուն տեսնել Սևանի քաղաքապետի պաշտոնում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]