Վիկտոր Դալլաքյանն առաջիկայում անդրադառնալու է իր մասին շրջանառվող տեղեկություններին. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ-ում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն առաջիկայում մամուլի ասուլիս է հրավիրելու և անդրադառնալու է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին ու արտաքին քաղաքական խնդիրներին։
Նա կանդրադառնա նաև այն բոլոր հարցերին, որոնք վերաբերում են իր հետագա գործունեությանն ու ծրագրերին։ Հիշեցնենք, շրջանառվող տեղեկությունների համաձայն Դալլաքյանը կուսակցություն է հիմնել, որը կոչել է «Շրջադարձ»։ Տեղեկություններ կան, որ այդ կուսակցությունը ղեկավարելու է արդեն նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]