Անկախ եղանակային պայմաններից՝ Հայկն ու Մարիամը գեղեցկացնում են Երևանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարում է, որ քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարները աշխատանքներ են կատարելու մայրաքաղաքում` խաղահրապարակներ ու կանաչապատ զանգվածների թիվը բազմապատկելու ուղղությամբ:
Քաղաքապետի հանձնարարությամբ բոլոր ղեկավարներին հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել իրենց բակերի լուսավորման ու ձևավորման խնդիրը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` արդեն մի քանի օր է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի գլխավորությամբ 22-ամյա Հայկ Մնացականյանը և 19-ամյա Մարիամ Թերզյանը Արամ Խաչատրյան փողոցի շենքերի բակում մշակում և հեքիաթային հերոսների նկարներով են զարդարում ավտոտնակները: Անգամ եղանակի անբարենպաստ պայմաններում Հայկն ու Մարիամն իրենց կամքով գեղեցկացնում են Արաբկիր վարչական շրջանը: Նրանք անկեղծանում էին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ, որ հիմնականում բնակիչներն ուզում են, որպեսզի իրենց բակերում նկարազարդվեն մուլտֆիլմերի հերոսները, ինչը իրենք անում են մեծ սիրով: Հայկն այս տարի ավարտելու է Փանոս Թերլեմեզյանի պետական քոլեջը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի