Բրյանսկի բնակիչը ձերբկալվել է՝ Հավերժ կրակին կարտոֆիլ պատրաստելու համար
Բրյանսկի ոստիկանությունը ձերբակալել է տեղի բնակչի, ով Հավերժ կրակի վրա կարոֆիլ է եփել: Այս մասին հայտնում է ВЗГЛЯД-ը:
Բանն այն է, որ անհայտ տղամարդուն ձերբակալել են բնակարանային գողության համար, սակայն ավելի ուշ նրան ճանաչել են ոստիկանության մեկ այլ բաժնի աշխատակիցները, քանի որ վերջինս հետախուզվում էր հավերժ կրակի վրա դույլով կարտոֆիլ եփելու համար:
Պարզվել է, որ 37-ամյա անօթևանը ընդամենը 1 ամիս առաջ է դուրս եկել հոգեբուժարանից:
Ըստ ձերբակալվածի խոսքերի՝ նա փորձել է կարտոֆիլ եփել կրակին, որը տվել էին իրեն բարեգութ մարդիկ:
Անօթևանի հետագա ճակատագիրը կախված է նրանից՝ մեղսունակ թե անմեղսունակ կճանաչեն նրան փարձաքննության արդյունքում: