Բրյանսկի շրջանում ձերբակալվել է Մոսկվայում ահաբեկչության համար կասկածվող երկու անձ․ լրատվամիջոցներ
Ռուսաստանի Դաշնության Բրյանսկի շրջանում ձերբակալվել է «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում ահաբեկչության համար կասկածվող երկու անձ։ Այս մասին հայտնում են ռուսական թելեգրամյան ալիքները
Նշվում է, որ Բրյանսկի շրջանում կանգնեցվել է սպիտակ «Ռենո»-ն, որի մեջ ենթադրաբար թաքնվել են ահաբեկիչները։
«Մեքենայում, նախնական տվյալներով, եղել է վեց մարդ՝ երկուսը ձերբակալվել են, չորսին հաջողվել է փախչել։
Ձերբակալվածները Տաջիկստանի քաղաքացիներ են։ Այժմ նրանց հետ աշխատում են հատուկ ծառայությունների աշխատակիցները. ստուգվում է ահաբեկչության հետ նրանց առնչությունը»,- նշում է «Բազա»-ն։
Տաջիկստանի ԱԳՆ-ն իր հերթին հերքել է իրենց քաղաքացիների առնչությունը Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետ։