Չինաստանը 20 մլրդ դոլար կներդնի Եգիպտոսի նոր մայրաքաղաքի կառուցման նախագծում
Եգիպտոսի կառավարությունը և չինական China Fortune Land Development Company (CFLD) ընկերությունը համաձայնագիր են կնքել, ըստ որի չինական ըն կերությունը 20 մլրդ դոլարի ներդրում կանի Եգիպտոսի նոր մայրաքաղաքի կառուցման նախագծում:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, նոր մայրաքաղաքը գտնվելու է Կահիրեից արևելք: Այն ունենալու է 57 մլն քմ մակերես և ներառելու է բնակելի, գրասենյակային թաղամասեր, կարևոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքային հաստատություններ:
Քաղաքի կառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Նշվում է, որ պատրաստ լինելուց հետո այստեղ կկարողանա ապրել 5 մլն մարդ: Ենթադրվում է, որ 45 մլրդ դոլար արժողությամբ մայրաքաղաքի կառուցման աշխատանքները կավարտվեն 2021թ.: