Հնդկաստանը պատրաստ է 25 մլրդ դոլար ներդնել 5-րդ սերնդի կործանիչի ստեղծման ռուս-հնդկական նախագծում
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ պատրաստ է ներդնելու 25 մլրդ դոլար՝ Ռուսաստանի հետ նոր՝ 5-րդ սերնդի կործանիչներ ստեղծելու նախագծում և 127 կործանիչներով համալրել իր սպառազինության շարքը:
Times of India թերթը գրում է, որ Հնդկաստանը ցանկանում է, որքան հնարավոր է արագ սկսել և ավարտին հասցնել նախագիծը և պատրաստ է հրաժարվել կործանիչների դիզայներական, կոնստրուկտորային աշխատանքներից 50 %-ով, քանի որ այդ աշխատանքները դանդաղեցնում են ողջ գործընթացը:
Բացի այդ, հնդկական կողմը պնդում է, որպեսզի կործանիչները հավաքվեն Hindustan Aeronautics Limited-ի գործարանում: