Հայտնի են քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
2016 թվականի Նոբելյան մրցանակը քիմիայի բնագավառում շնորհվելու է 3 քիմիկոսների՝ Ժան-Պիեր Սովաժին, Ֆրեյջ Սթոդդարդին ու Բեռնարդ Ֆերինհային։
Ինչպես տեղեկացնում է rg.ru-ն, գիտնականներին պատվավոր մրցանակը կշնորհվի մոլեկուլյար մեքենաների նախագծման ու սինթեզի համար։ Նրանք ստեղծել են վերահսկվող շարժումներով մոլեկուլներ, որոնք կարող են կատարել որոշակի առաջադրանքներ:
Ավելի վաղ փորձագետները հավանական դափնեկիրներ էին համարում ամերիկացի գիտնականներ Ջորջ Չերչին ու Ֆեն Չժանին։ Նրանց հաջողվել է խմբագրել մկների ու մարդկանց գեները CRISPR-Cas9 համակարգի միջոցով։