211652_close_icon
views-count1280 դիտում article-date 14:55 10-10-2014

Հայտնի են դարձել Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրները

2014 թվականին խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է 17-ամյա պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզային ու երեխաների իրավունքների համար պայքարող 60-ամյա հնդիկ ակտիվիստ Քայլաշ Սատյարտիին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:  Նոբելյան կոմիտեում ընդգծել են, որ նրանք պարգևատրվել են նրա համար, որ պայքարել են երեխաների նկատմամբ ճնշումներ գործադրելու դեմ, ինչպես նաև կրթություն ստանալու նրանց իրավունքների համար: Քալյաշ Սատյարտին բողոքի բազմաթիվ ակցիաներ է անցկացրել մանկական աշխատանքի շահագործման դեմ: Մալալա Յուուֆզայը հայտնի է 11 տարեկանից BBC-ի կայքի աֆղանական տարբերակում բլոգ վարելով, որում խստապես քննադատել է «Թալիբան» իսլամական շարժմանը: 

Նմանատիպ նյութեր