Հայտնի են ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Ստոկհոլմում հրապարակվել են ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները։ Նրանք են՝ Դևիդ Տուլեսը, Դունկան Հոլդեյնը և Մայքլ Կոստերլիցը, փոխանցում է gazeta.ru-ն։
Վերջիններս մեծ ավանդն ունեն տոպոլոգիական փուլային անցումների ոլորտի զարգացման գործում։
Հանձնաժողովի հաղորդագրության մեջ ասվում է, որ նշված 3 գիտնականները մշակել են մաթեմատիկական մեթոդներ՝ բնութագրելու համար նյութի անսովոր փուլերն ու հատկությունները, այնպիսին, ինչպիսիք են՝ գերհաղորդականությունը, գերհոսուն հեղուկներն ու մագնիսական ծածկերը։
1970-ականներին հեղաշրջեցին առկա տեսությունը, որը ենթադրում էր, թե գերհաղորդականության ու գերհոսուն երևույթը չեն կարող բարակ շերտերում տեսանելի լինել։ Նրանք ապացուցեցին, որ գերհաղորդականությունը հնարավոր է տեսնել ցածր ջերմաստիճանի դեպքում և բացատրեցին փուլային անցումները, որոնք ստիպում են գերհաղորդականույանը անհետանալ ավելի բարձր ջերմաստիճանի դեպքում։