Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հոկտեմբերի 5-ին
1143 թ. – Պորտուգալիան անկախացավ Լեոնի թագավարությունից, իսկ սկսած 1910 թվականից այս օրը նշվում է որպես Հանրապետության տոն:
1864 թ. – ծնվել է Լուի Ժան Լյումիերը, ֆրանսիացի կինեմատոգրաֆիստ, կինեմատոգրաֆիայի գյուտարարներից մեկը (մահ. 1948 թ.):
1936 թ. – ծնվել է Վացլավ Հավելը, չեխ նշանավոր գրող, քաղաքական գործիչ (մահ. 2011 թ.):
1948 թ. – Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, տարբեր հաշվարկներով զոհվեց ավելի քան 100 000 մարդ:
1986 թ. – Լիոնում ֆրանսիացի երաժիշտ Ժան Միշել Ժառը Հովհաննես Պողոս II-ի այցի կապակցությամբ բացօթյա համերգ տվեց, որին ներկա էին մոտ 800 000 մարդ:
1994 թ. – սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նշվում է ուսուցիչների օրը:
2000 թ. – Հարավսլավիայում Բուլդոզերյան հեղափոխությամբ վերջ տրվեց Սլոբոդան Միլոշեվիչի կառավարմանը:
2011 թ. – մահացել է Վանուշ Խանամիրյանը, հայ նշանավոր պարուսույց, հայկական պարարվեստի մեծագույն երախտավորներից մեկը (ծն. 1927 թ.):