Գվարդիոլան կարգադրել է «Մանչեսթեր Սիթիի» մարզաբազայում անջատել Wi-Fi կապը
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան թիմի խաղացողներին արգելել է ակումբի մարզաբազայում օգտվել ինտերնետից:
Իսպանացին կարգադրել է անջատել Wi-Fi կապը: Բացի այդ, մարզաբազայում չի աշխատում բջջային կապը: Գվարդիոլան ցանկանում է, որ մարզումների ընթացքում խաղացողները ավելի շատ շփվեն իրար հետ:
«Նա ցանկանում է, որ մարզաբազայում մենք ընթրենք և ճաշենք միասին: Ինտերնետն անջատված է, մենք իրար հետ շփվում ենք: Մենք նույնիսկ 3G չենք օգտագործում», պատմել է թիմի պաշտպան Պաբլո Սաբալետան: