Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» խաղացողներից մի քանիսին պատժել է
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատժամիջոցներ է կիրառել այն ֆուտբոլիստների նկատմամբ, որոնք հավաքին ժամանել են ավել քաշով:
«Գվարդիոլան արգելում է մարզումներին մասնակցել այն խաղացողներին, որոնք քաշ են հավաքել:
Որոշ տղաներ մեր հետ այդ պատճառով չեն մարզվել: Մենք պետք է մեր վրա վերցնենք պատասխանատվությունը: Եթե քո նորմալ քաշը 60 կգ է, իսկ դու 70կգ ես կշռում, ապա չպետք է խաղաս, որպեսզի վնասվածքներ չստանաս և թիմի համար խնդիրներ չստեղծես», ասել է թիմի պաշտպան Գաել Կլիշին
Գվարդիոլան արգելել է նաև որոշ խմիչքներ, պիցցա և այլ` բարձր կալորիականությամբ սնունդ: Նշվում է, որ ավել քաշի խնդիրներ այս պահին ունեն թիմի կիսապաշտպաններ Սամիր Նասրին և Յայա Տուրեն: