2704 դիտում
18:12 04-10-2016
Հայաստանում ձևավորվել է մի իրավիճակ, որը պահանջում է խաղի նոր կանոններ. Շարմազանով
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին.
Հուսով եմ՝ նոր կառավարությունը կարձանագրի դրական տեղաշարժ հանրային կյանքի բոլոր ոլորտներում
Հարգելի խորհրդարան,
Սահմանադրական բարեփոխումների ընդունումից հետո Հայաստանում ձեւավորվել է մի իրավիճակ, որը պահանջում է խաղի նոր կանոններ: Վերջին զարգացումներն ակնառու դարձրեցին բարեփոխումներից բխող համակարգային, լայնածավալ փոփոխությունների անհրաժեշտությունը: Այլեւս ձեւավորված է նոր կառավարություն, որը, հուսով եմ, կներկայացնի այնպիսի հավակնոտ ծրագրեր, որոնց իրականացումը հնարավորություն կտա արձանագրել դրական տեղաշարժ հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Դա լինելու է երկարատեւ գործընթաց, եւ իշխանությունն անելու է հնարավորը դրական արդյունքների
ապահովման ուղղությամբ:
Հարգելի գործընկերներ,
Օրերս Հայաստանի շուրջ 400 համայնքում տեղի ունեցան ընտրություններ: Գյումրիում եւ Վանաձորում այդ ընտրություններն առաջին անգամ ընթացան կուսակցական ցուցակներով: Մի բան ակնհայտ է՝ ընտրությունները մրցակցային էին, իսկ արդյունքները՝ հիմնականում սպասելի:
Այս ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում խորհրդարանական համակարգին անցումը կայացած փաստ է, որտեղ առաջնային են դառնում ոչ թե անձերի միջեւ բախումները, այլ կուսակցությունների դերն ու նրանց միջեւ առկա ազատ մրցակցությունը: Ավելին՝ հեռու լինելով «մեր դեմ խաղ չկա» ժանգոտած սկզբունքից՝ հարկ եմ համարում նշել՝ ընտրության արդյունքներով արձանագրվեց, որ Հանրապետականը շարունակում է մնալ քաղաքականդաշտի առանցքային եւ ամենաազդեցիկ խաղացողը, իսկ ընդդիմադիր դաշտում ի հայտ եկան նոր ֆավորիտներ:
Այս ամենը հույս է ներշնչում, որ քաղաքական ապագա գործընթացները կընթանան քաղաքական մշակույթի եւ ազնիվ մրցապայքարի կանոններով, քանի որ դա է մեր քաղաքացիների շահերից բխող միակ ճշմարիտ ուղին:
Շնորհակալություն ուշադրության համար:
Նմանատիպ նյութեր
1453 դիտում
12:09 23-01-2024
Հայաստանին պետք են նոր գաղափարներ, նոր ձևաչափեր, նոր մոտեցումներ, նոր խաղի կանոններ․ Գագիկ Ծառուկյան
1762 դիտում
08:50 30-01-2016
Դեպի իմիտացվող Հայաստան. «խաղի նոր կանոններ». «168 ժամ»
4088 դիտում
14:24 15-02-2018
Հաշմանդամության կարգ սահմանողների համար «խաղի նոր կանոններ» կլինեն
Այս բաժնից
520 դիտում
18:45 26-11-2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային
667 դիտում
18:32 26-11-2024
Ի պատիվ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի` Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ
553 դիտում
18:20 26-11-2024
Անահիտ Մանասյանը Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների հետ