1762 դիտում
08:50 30-01-2016
Դեպի իմիտացվող Հայաստան. «խաղի նոր կանոններ». «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանում առաջիկա մի քանի ամիսներին քաղաքական օրակարգի առանցքային հարցը դառնալու է նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը, որն իրականում իրենից ներկայացնելու է նոր իշխանության ձևավորման, իրականում՝ գործող իշխանության վերաբաշխման ու վերադասավորման «խաղի կանոնների» ֆորմալ շարադրանքը: Իշխանությունները հայտարարությունների մակարդակում հավաստիացնում են, թե ամեն ինչ անում են միանգամայն նոր որակի, վստահություն ներշնչող Ընտրական օրենսգիրք մշակելու համար: Այն, ի դեպ, ինչպես երեկ հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Ազգային ժողովին կներկայացվի մոտ երկու շաբաթից:
Սակայն բոլոր այս հայտարարությունները, վստահեցումներն ու պնդումներն իրականում առոչինչ են, երբ դրանք համադրում ենք Հայաստանի ներկայիս քաղաքական իրողությունների ու, ամենակարևորը՝ իշխանության ձևավորման ու պահպանման մեխանիզմների, գործող իշխանության նպատակադրումների ու մոտիվացիայի հետ: Գործող իշխանությունը՝ ՀՀԿ-ն, իրականում մի նպատակ ունի՝ պահպանել իշխանությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում և դրանից հետո:
Մի կողմից՝ դա կարելի է միանգամայն նորմալ գնահատել՝ այն առումով, որ, ինչպես ցանկացած քաղաքական ուժ ձգտում է հասնել իշխանության, այնպես էլ տվյալ պահի իշխանությունն է ձգտում ամեն կերպ պահպանել իր այդ կարգավիճակը: Բայց տեսականորեն նորմալ այդ թեզը Հայաստանի պարագայում նշանակում է, որ Հայաստանը շարունակում է ակտիվ քայլերով ընթանալ դեպի «ժողովրդավարական ցուցափեղկով» լղոզված, իրականում ոչ ժողովրդավարական պետություն:
Որովհետև ժողովրդավարությունը որոշվում է ոչ միայն ու ոչ այնքան՝ խոսքի ու հավաքների ազատությամբ, որպիսիք իրականում առկա են Հայաստանում, այլ նրանով, թե որքանով են այդ հիմնարար ազատությունները նպաստում ամենահիմնարար՝ ընտրության իրավունքի իրացմանը: Ավելի պարզ ասած, Հայաստանը չի դառնալու իրական ժողովրդավարական պետություն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունների միջոցով գոնե մի անգամ իշխանություն չի փոխվել: Իսկ գործող իշխանությունը՝ ՀՀԿ-ն, ամեն ինչ անում է դա թույլ չտալու համար:
Իրականում նոր Ընտրական օրենսգրքի փիլիսոփայությունը լինելու է հենց դա՝ պահպանել ՀՀԿ-ի իշխանությունը՝ միաժամանակ ժողովրդավարության պատրանք ստեղծելով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1453 դիտում
12:09 23-01-2024
Հայաստանին պետք են նոր գաղափարներ, նոր ձևաչափեր, նոր մոտեցումներ, նոր խաղի կանոններ․ Գագիկ Ծառուկյան
2701 դիտում
18:12 04-10-2016
Հայաստանում ձևավորվել է մի իրավիճակ, որը պահանջում է խաղի նոր կանոններ. Շարմազանով
4088 դիտում
14:24 15-02-2018
Հաշմանդամության կարգ սահմանողների համար «խաղի նոր կանոններ» կլինեն
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1018 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1072 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան