«Մանչեսթեր Յունայթեդի» կազմը պատմության մեջ ամենաթանկն է ծախսերի չափով
CIES Football Observatory կայքը ներկայացրել է եվրոպական ակումբների նեկայիս կազմերի տրանսֆերային ծախսերի հետազոտության արդյունքները:
Եվրոպական թոփ-5 առաջնությունների վարկանիշում առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդն» է, որը իր ներկայիս կազմի ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար ծախսել է 718 մլն եվրո և դա համաշխարհային ֆուտբոլի ռեկորդ է:
Նախորդ մրցաշրջանի համեմատությամբ մանկունյանցիների կազմը թանկացել է 185 մլն եվրոյով:
Ուշագրավ է, որ նախորդ մրցաշրջանում «Լեսթերը» Անգլիայի չեմպիոն դարձավ մի կազմով, որը ԱՊԼ-ի ակումբների վարկանիշում զբաղեցնում էր 17-րդ հորիզոնականը:
Թոփ-10 ակումբները` ներկայիս կազմի ամենաբարձր ծախսերով.
1. «Մանչեսթեր Յունայթեդ»` 718 մլն եվրո
2. «Ռեալ»` 634
3. «Մանչեսթեր Սիթի»` 611
4. «Բարսելոնա»` 485
5. «Չելսի»` 481
6. ՊՍԺ` 455
7. «Յուվենտուս»` 395
8. «Արսենալ»` 381
9. «Բավարիա»` 357
10. «Լիվերպուլ»` 356