Եվրոպայի Լիգա. «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը «Զարյայի» հետ խաղում
Եվրոպայի Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունում է ուկրաինական «Զարյային»:
[b]Մանկունյանցիների մեկնարկային կազմը.[/b] Ռոմերո, Բայի, Ռոխո, Պոգբա, Սմոլինգ (ավագ), Ֆոսու-Մենսա, Մատա, Լինգարդ, Ֆելայնի, Ռեշֆորդ, Իբրահիմովիչ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:05-ին: