ԱՄՆ-ն պատրաստ է նույնիսկ սատանայի հետ գործարքի մեջ մտնել. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն իր դժգոհությունն է հայտնել՝ կապված Սիրիայի հարցում ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի հետ համագործակցությունը դադարեցնելու հետ, հաղորդում է BBC-ն։
«Մեզ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Դամասկասում իշխանափոխության հասնելու համար Վաշինգտոնը պատրաստ է նույնիսկ սատանայի հետ գործարք կնքել՝ դաշինքի գնալ ահաբեկիչների հետ, ովքեր երազում են շրջել մարդկային պատմությունը»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ ԱՄՆ նախագահ վարչակազմը իր վիճակի չէ կատարել համագործակցության առանցքային պայմանը՝ սկսել տարանջատել զսպված ընդդիմությանը ահաբեկիչներից։
Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ն հայտարարեց, որ դադարեցնում է Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով երկկողմ շփումները։ Ըստ Պետդեպի մամուլի քարտուղար Ջոն Քիրբիի՝ պատճառը եղել է ՌԴ-ի կողմից մարտական գործողությունների դադարեցման համաձայնագրի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունները չկատարելը։