211652_close_icon
views-count1585 դիտում article-date 20:20 28-08-2015

Պետերբուրգում ոչնչացված սատանայի քանդակի բեկորները գտնվել են աղբի մեջ

Պետերբուրգի ոստիկանները շինարարական աղբի տոպրակներում հայտնաբերել են օրեր առաջ ոչնչացված սատանայի քանդակի բեկորները: Կատարվածի պատասխանատվությունը սպանձնել են Казаки Петербурга շարժման անդամները: Հիշեցնենք՝ օգոստոսի 27-ին Սանկտ Պետերբուրգում պատմական շենքերից մեկի պատից քանդել-նետել էին հայտնի սատանայի քանդակը: Ականատեսների պատմելով՝ Լիշնեւսկու տան տանիքից մի տղամարդ ճոպանով իջնելով՝ հասել էր քանդակին եւ գործիքներով ապամոնտաժել այն: Քանդակը բախվել էր գետնին եւ կոտրվել: Մինչ քաղաքացիները կզանգեին ոստիկանություն, դեպքի վայր էր ժամանել «Գազել» մակնիշի ավտոմեքենա: Հանցագործները քանդակի բեկորները լցրել էին դրա մեջ եւ շարժվել անհայտ ուղղությամբ: Հատկանշական է, որ Լիշնեւսկու տան հարեւանությամբ եկեղեցի է կառուցվում, որի քանանան մի առիթով հայտարարել է՝ Աստծո տան հարեւանությամբ Սատանայի քանդակ չպետք է լինի: Քանդակագործ Ալեքսանդր Լիշնեւսկու հեղինակած «Սատանայի կամ Մեֆիստոֆելի տունը» կառուցվել է 1910-1911 թթ.:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր