Պետդեպը պատրաստ չէ վերականգնել Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ բանակցությունները
ԱՄՆ-ն պատրաստ չէ Ռուսատսանի հետ Սիրիայի հակամարտության հարցով բանակցությունները վերականգնելուն։ Այդ մասին ճեպազրույցում հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հաղորդում է gazeta.ru-ն։
«Մենք շնորհակալ ենք գաղափարի համար, սակայն բազմաթիվ անգամ ենք փորձել աշխատել Ռուսաստանի հետ այդ ուղղությամբ»,-պարզաբանել է ամերիկացի դիվանագետը։
Քիրբիի խոսքով՝ այդ փորձերը ոչ մի արդյունքի չեն հանգեցրել, քանի որ Մոսկվան չի կատարում իր ստանձնած պարտավորությունները։