Ուրարտուն առաջին 2 հանդիպումները կանցկացնի Դինամո մարզադահլիճում
Երևանի «Ուրարտուն» բասկետբոլային ակումբը հոկտեմբերի 6-ին առաջին հանդիպումը կանցկացնի Ռուսաստանի Սուպերլիգա-1-ի 2016/17թթ. խաղարկությունում` հյուրընկալելով ռուսական «Ռյազանին»: Հանդիպումը կկայանա Երևանի «Դինամո» մարզադահլիճում և կսկսվի 19:00-ին:
Նույն մարզադահլիճում «Ուրարտուն» կանցկացնի 2-րդ տուրի «Սամարայի» հետ հանդիպումը, որը կկայանա հոկտեմբերի 9-ին և կսկսվի 19:00-ին:
Խաղերի մուտքը լինելու է տոմսերով: Տոմսերը վաճառքում կլինեն հոկտեմբերի 5-ից և կարժենան 1500 դրամ:
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098-077-970 հեռախոսահամարով:


