Հոկտեմբերի 7-ին և 11-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017թ. առաջնության վերջին 2 հանդիպումները՝ համապատասխանաբար հյուրընկալվելով Լյուքսեմբուրգի և սեփական հարկի տակ ընդունելով Ուելսի հավաքականներին:
Պատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 3-ից կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Նախապես հրավիրված 18 ֆուտբոլիստներից հավաքին վնասվածքի պատճառով չի մասնակցի «Բանանցի» կիսապաշտպան Ալեքսանդր Հովհաննիսյանը, իսկ Արթուր Քարտաշյանը կմիանա Հայաստանի ազգային հավաքականին:
Նրանց փոխարեն Հայաստանի Մ-21 հավաքական են հրավիրվել Գրիգոր Աղեկյանը «Բանանցից» և Վահագն Հայրապետյանը «Փյունիկից»: Այսպիսով, Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում, Կարեն Բարսեղյանի գլխավորությամբ, առաջիկա 2 խաղերին կնախապատրաստվեն հետևյալ 18 ֆուտբոլիստները.
[b]Դարպասապահներ
[/b]Արման Մելիքսեթյան «Արարատ»
Գրիգոր Մակարյան «Բանանց»
[b]Պաշտպաններ
[/b]Արամ Շահնազարյան «Փյունիկ»
Արմեն Մանուչարյան «Փյունիկ»
Սերոբ Գրիգորյան «Փյունիկ»
Համլետ Ասոյան «Գանձասար-Կապան»
Գևորգ Խուլոյան «Բանանց»
[b]Կիսապաշտպաններ
[/b]Գոռ Աղբալյան «Հերակլես» (Հոլանդիա)
Արտյոմ Սիմոնյան «Լե Մոն» (Շվեյցարիա)
Ալիկ Առաքելյան «Փյունիկ»
Պետրոս Ավետիսյան «Փյունիկ»
Վահագն Հայրապետյան «Փյունիկ»
Հակոբ Հակոբյան «Բանանց»
Գրիգոր Աղեկյան «Բանանց»
Նաիրի Մինասյան «Բանանց»
[b] Հարձակվողներ
[/b]Ռազմիկ Հակոբյան «Փյունիկ»
Էրիկ Պետրոսյան «Փյունիկ»
Օրբելի Համբարձումւյան «Բանանց»