211652_close_icon
views-count1271 դիտում article-date 10:50 03-10-2016

ՀՀ ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 3-4-ը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների 4-րդ համագումարին, որին ներկա են լինելու անդամ պետությունների կրթության ոլորտի ղեկավարները: Համագումարի շրջանակում նախատեսվում է ԱՊՀ կրթության նախարարների խորհդի նիստ, որտեղ ՀՀ ԿԳ նախարարն հանդես կգա ելույթով: Նախատեսվում է նաև Անկախ պետությունների համագործակցության կրթական ձեռքբերումների ցուցահանդես, ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների պարգևատրում: Համագումարն անցկացվում է "Նորարարությունները ժամանակակից կրթական միջավայրի որակի ու մատչելիության բարելավման գործոն ԱՊՀ անդամ պետություններում" խորագրի ներքո: Համագումարի կազմակերպիչը ՌԴ կրթության և գիտության նախարությունն է:

Նմանատիպ նյութեր