211652_close_icon
views-count2909 դիտում article-date 09:48 03-10-2016

Լավ տրամադրության համար․ Coldplay․ «Adventure Of A Lifetime»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քոլդփլեյի անդամները ծանոթացել են Լոնդոնի համալսարանում, որտեղ նրանք ուսանում էին տարբեր բաժիններում։ Քրիսը սովորում էր պատմության ֆակուլտետում, իսկ Ջոննը հետաքրքրվում էր աստղագիտությամբ ու մաթեմատիկայով։ Քրիս Մարտինը ծնվել և դաստիարակվել է քրիստոնեական ընտանիքում ու մանկուց երգել է եկեղեցական երգչախմբում։ Ուիլ Չեմպիոնին հրավիրել են խումբ՝ որպես հարվածային գործիքներ նվագող, բայց նա բազմատաղանդ մարդ է և կարողանում է նվագել ստեղնաշար, ակուստիկ և բաս կիթառ։ Խմբի ևս մեկ անդամ կարող էր դառնալ Թիմ Ռայս-Օկսլին, բայց նա հրաժարվեց, քանի որ ուներ իր սեփական խումբը, որի հետ աշխատում է մինչ այժմ։ Տղաները սկզբնական շրջանում հանդես էին գալիս «Սթարֆիշ» անվանումով։ Դե իսկ Քոլդփլեյ անունը նրանք վերցրել են հանրահայտ գրող Ֆիլիպ Հորկիի Cold Play պոեմից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր