211652_close_icon
views-count8622 դիտում article-date 22:43 02-10-2016

Գյումրու 34/74 ընտրատեղամասում առաջատարը Սամվել Բալասանյանն է

Գյումրու 34/74 ընտրատեղամասում, որտեղ իր ընտրությունն էր կատարել Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ավարտվեց ձայների հաշվարկը: Նախնական տվյալներով՝ առաջատարը «Բալասանյան դաշինքն» է։ Գործող քաղաքապետի օգտին քվեարկել է 203 ընտրող, ԲՀԿ-ի օգտին՝ 57 ընտրող, «Գյումրեցու ոգի» կուսակցության օգտին՝ 52 ընտրող, «Հայկական Վերածնունդ» կուսակցության օգտին՝ 41 ընտրող, «ԳԱԼԱ» կուսակցության օգտին՝ 33 ընտրող, ՀՅԴ-ի օգտին՝ 30 ընտրող, «Համախմբում» կուսակցության օգտին՝ 26 ընտրող, «Քաղաքացիական պայմանագրի» օգտին 7 ընտրող, «Ալյանսի» օգտին՝ 6, «Գործարար կուսակցության» օգտին՝ 5 ընտրող, ՀԱԿ-ի օգտին՝ 4 ընտրող։ Անվավեր է ճանաչվել 23 քվեաթերթիկ։ Նյութի աղբյուրը՝ [url=http://www.tert.am/am/news/2016/10/02/Balasanyan/2150844]www.tert.am[/url]

Նմանատիպ նյութեր