Սամվել Բալասանյանն ընդունեց Առաջին համահայկական ձմեռային խաղերի մեդալակիրներին
                        Այսօր` մարտի 20-ին,  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Առաջին Համահայկական Ձմեռային խաղերի մասնակից գյումրեցի մեդալակիր մարզիկներին: Քաղաքապետը նախ շնորհավորեց մարզիկներին, միաժամանակ հույս հայտնելով, որ այս ձեռքբերումները լավագույն խթան կհանդիսանան հետագա հաջողությունների համար:
Պատասխան խոսքում հավաքականի մարզիչ Սլավիկ Սարգսյանը բարձր գնահատեց մարզիկների ցույց տված հաջողությունները: Ըստ նրա,  Գյումրին լավագույնս առանձնաձել է`   սկսած մարզիկների վարպետությունից մինչև մարզահագուստ, միաժամանակ շնորհակալություն հայտնելով Սամվել Բալասանյանից ցուցաբերած աջակցության համար:
Իր հերթին քաղաքապետը շեշտեց, որ միշտ պատրաստ է աջակցել Գյումրիում սպորտի զարգացմանն ու առաջընթացին: Հանդիպման վերջում Սամվել Բալասանյանը  մարզիկներին ու մարզիչներին հանձնեց հուշանվերներ ու դրամական պարգևներ:
Հիշեցնենք, որ առաջին Համահայկական Ձմեռային խաղերին Գյումրին ներկայացել էր մեկ մարզաձևում (դահուկավազք) 15 մարզիկներով, որոնք ներկայացնում են Գյումրիի Ձմեռային մարզաձևերի մարզադպրոցը: Տվյալ մարզաձևում խաղարկվող 12 մեդալներից  6-ը Գյումրի են բերել, ընդ որում երկուսը` ոսկե:
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            

