211652_close_icon
views-count2461 դիտում article-date 21:06 06-11-2026

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառած 22.5 մլն դրամի վնասը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ավազի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունը Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայրի վարչական տարածքում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է նյութական վնաս։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ընկերության կողմից պետությանը պատճառված 22 մլն 561 հզր ՀՀ դրամի վնասը վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

Նմանատիպ նյութեր