2736 դիտում
08:38 13-02-2014
Սամվել Բալասանյանն անցել է պատժի իր միջոցներին․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. « Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ինչպես խոստացել էր, անցել է պատժի իր միջոցներին։ Հիշեցնենք, որ նա իր առանձնատան մոտ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի Սպարտակ Ղուկասյանի կողմից հնչած սպառնալիքներից հետո ասել էր, որ եթե համապատասխան մարմիններն այս անգամ էլ չզբաղվեն խնդրով, «ես կանցնեմ պատժի միջոցների, ոչ մեկը չկասկածի»։
Եվ այսպես, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Ս. Բալասանյանի հրամանով Վ. Ղուկասյանի դուստրը՝ Մանյա Ղուկասյանը, ազատվել է Գյումրու արվեստի դպրոցի տնօրենի պաշտոնից։ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մանյայի քույրը՝Աննան, հաստատեց սա։ «Փետրվարի 5-ին քաղաքապետարանի աշխատակիցը գնացել է դպրոց և հայտնել, թե Սամվել Բալասանյանն ասել է՝ այս դեպքերից հետո դիմումդ գրի։ Այդ տիպի մարդու հետ աշխատելն անիմաստ էր։ Տղամարդն ընկնի աղջկա հետևի՞ց, գյումրեցուն ոչ հարիր պահվածք է»,-դժգոհեց Ղուկասյանի դուստրը՝ տեղեկացնելով, որ քույրն ազատման դիմումի մեջ Բալասանյանին մաղթել է չարությունը հանել, բարիանալ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3269 դիտում
09:47 04-09-2020
Գյումրիում ընտրությունները թեժ են լինելու. ինչ պլան են գծել Սամվել Բալասանյանն ու նրա որդին. «Ժողովուրդ»
1465 դիտում
13:30 20-03-2014
Սամվել Բալասանյանն ընդունեց Առաջին համահայկական ձմեռային խաղերի մեդալակիրներին
1181 դիտում
15:33 12-04-2014
Սամվել Բալասանյանն ընդունեց «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներին
Այս բաժնից
682 դիտում
21:11 22-11-2024
Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը
2008 դիտում
20:56 22-11-2024
Ես այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով. Նիկոլ Փաշինյան
748 դիտում
20:48 22-11-2024
Արդարադատության նախարարը ներկայացրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» ոլորտային բարեփոխումները