Ի պատասխան մամուլում հրապարակված տեղեկատվության, թե Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավագ որդուն՝ Միսակ Բալասանյանին քաղաքականություն է մղում
«Հրապարակ» օրաթերթը հոկտեմբերի 31-ի համարում տպագրել է մի հոդված, որտեղ նշվում է, թե Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավագ որդուն՝ Միսակ Բալասանյանին քաղաքականություն է մղում:
Նույն այդ հոդվածում նշվում է, որ Միսակ Բալասանյանը պատրաստվում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկանիշային ցուցակով:
Նշենք, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և լրագրողներին խնդրում ենք, նմանատիպ տեղեկատվություն հրապարակելուց առաջ պարտադիր այն ճշտել:
[b]Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայություն[/b]