211652_close_icon

Դրամապանակի գողությունը բացահայտվեց

views-count2878 դիտում article-date 15:19 02-10-2016
Հոկտեմբերի 1-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության ծառայողները գողություն կատարելու կասկածանքով Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 6 հասցեի մոտից Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1961 թ. ծնված Սեյրան Ս.-ին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակ՝ կանխիկ գումարով, բանկային և զեղչի քարտեր, այցեքարտեր: Սեյրեն Ս.-ն խոստովանել է, որ դրամապանակը նույն օրը թիվ 55 երթուղու ավտոբուսում գողացել է մի կնոջ պայուսակից: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1966 թ. ծնված Անահիտ Խ.-ն է, որը տվել է հաղորդում: Կատարվում է հետաքննություն: [b] ՀՀ ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր