Խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել
Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասի Օլիմպիական Հերթափոխի դպրոցի հարևանությամբ՝ 200 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղղաքի Իտալական թաղամասի թիվ 124 տան բակում՝ 1 5 հակ կուտակած անասնակեր, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 99-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 200 քմ խոզան, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ 1 հա, Ձորաղբյուր գյուղի անտառի մոտակայքում՝ 10 հա, Հրազդան քաղաքի Մաքրանվան թաղամասի մոտակա սարում՝ 2 հա խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: