211652_close_icon
views-count4217 դիտում article-date 22:52 01-10-2016

Եվրոպացիները «փոքր պանդայի» մասին իմացել են միայն 19-րդ դարում

Այս կաթնասունների մասին գրավոր հիշատակումները թվագրվում են դեռևս 13-րդ դարում՝ Չինաստանում: Չնայած դրա, եվրոպացիները այս կենդանիների մասին իմացել են միայն 19-րդ դարում: Այն պաշտոնապես «հայտնաբերվել է» 1821 թվականին բրիտանացի բնագետ Թոմաս Հարդվիգի կողմից, ով այս կենդանու մասին տարածել է Մեծ Բրիտանիայում և բրիտանական գաղութներում։ Թոմասը առաջարկել է կենդանուն անվանել «Ուա», ինչպես և անվանել են նրան չինացիները։ Սակայն նաև նշվել է, որ կենդանուն չինացիները անվանել են նաև այլ կերպ՝ «Հու-հու»: Նեպալցիները այս կենդանատեսակին անավնել են նաև «Փունյա», որը իրենց լեզվով թարգմանաբար նշանակում է «պանդա»: Սակայն բրիտանացի գիտնական Հարդվիգը չկարողացավ դառնալ նոր հայտնաբերված այս կենդանու «կնքահայրը»: Երկար ընդմիջումից հետո, նա կարողացավ վերադառնալ Անգլիա և տալ կենդանու լատիներեն անվանումը։ Լատիներեն անվանումը թարգմանվում էր, որպես «փայլող կատու»: Կենդանուն հետազոտելու հաջորդ փորձը կատարել է ֆրանսիացի բնագետ Ֆրեդերիկ Կյուվեն։ Մեկ այլ կենդանաբան Միլես Ռոբերտսը գրում է, որ գուցե կենդանուն «փայլուն» մակդիր տալը լավագույն ընտրությունն է։ Այս գեղեցիկ կենդանուն անվանել են նաև «պայծառ կատու»՝ մաշկի վառ գունավորման համար։ Փոքրիկ պանդան հիմնականում վարում է գիշերային կենսակերպ։ Ցերեկային ժամերիկն հիմնականում անցկացնում է ծառերի վրա քնելով։ Քնած ժամանակ փոքր պանդան իրեն ծածկում է պոչով։ Վտանգի պարագայում քողարկվում է ծառի վրա։ Գետնի վրա փոքր պանդաները շարժվում են շատ դանդաղ, իսկ ծառերի վրա նրանք ճկուն են և արագաշարժ։ Գետնին իջնում են հիմնականում սնվելու նպատակով։

Նմանատիպ նյութեր