Հայտնաբերվել է 1.52 գրամ թմրանյութի նմանվող զանգված
Սեպտեմբերի 30-ին ստացված տվյալների ստուգման արդյունքում, թմրանյութ պահելու կասկածանքով, անձնական զննության է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի N տան բնակիչ, 1957թ. ծնված Վ. Գ-ն, ում տաբատի գրպանում հայտնաբերվել է 1.52 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրանյութի նմանվող զանգված: