Էջմիածինը պատրաստվում է ծննդյան տոնին. տեսանյութ
Վաղարշապատում նախատոնական տրամադրություն է: Քաղաքը պատրաստվում է նշել 2699-ամյակը: Տոնակատարությունները կսկսվեն հոկտեմբերի 6-ին, հիմնական միջոցառումները կկայանան էջմիածին քաղաքի օրը` հոկտեմբերի 8-ին: Քաղաքի տոնի ամսաթիվը որոշվել է Վաղարշապատի 7-րդ հիմնական դպրոցի տնօրեն Վարուժան Հայրապետյանի առաջարկով: Եռօրյա տոնակատարությունների ավանդույթը պահպանվել է մինչև այսօր: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը քաղաքի օրվա ընտրության այլ փաստարկներ էլ ունի:
Քաղաքի զինանշանն ու դրոշն արդեն 6 տարվա պատմություն ունեն: Դրանք տոնի կարևոր բաղադրիչներն են: Զինանշանի և դրոշի հեղինակը ժողովրդական վարպետ Արշակ Մանուկյանն է: Էջմիածինցիներին քաղաքի տոնի առթիվ նաև մեծ անակնալ է սպասվում: Հոկտեմբերի 8-ին կվերաբացվի մշակույթի պալատը` առաջին ցուցահանդեսով. Էջմիածնի 28 գեղանկարիչներն կներկայանան իրենց աշխատանքներով:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/34696]Armnewstv.am[/url]