211652_close_icon
views-count3433 դիտում article-date 09:45 01-10-2016

Հոկտեմբերի 14-ին ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը անցկացվելու է Գաֆեսջյան թանգարանում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ առաջիկայում Երևանում կայանալիք բարձրակարգ հանդիպումները չեն կայանալու Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ» հյուրանոցում։ Վերջին երկու տարիներին հենց այս հյուրանոցում կայացած ՀԱՊԿ երկրների Պաշտպանության նախարարների և ԵՏՄ երկրների վարչապետների հանդիպումների համար Հայաստանի կառավարությունը միլիոնավոր դրամների հասնող գումար է փոխանցել։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ ՀԱՊԿ երկրների ղեկավարների առաջիկա հանդիպումը, որ տեղի է ունենալու հոկտեմբերի 14-ին Երևանում, ըստ ամենայնի՝ կայանալու է Գաֆեսջյան թանգարանում, որտեղ արդեն 2010թ. կայացել է նման ՀԱՊԿ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր