125984 դիտում
10:00 01-10-2016
Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում իբրև արջի կողմից առևանգված, տանից փախած հարսի գործից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արմեն Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ սեպտեմբերի 28–ին Արագածոռնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակչուհի, 20-ամյա Հրանուշ Եղիազարյանի անհետացման դեպքի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը գյուղ ժամանած ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցները Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ առեղծվածային պայմաններում անհետացած Հ. Եղիազարյանի տանը հայտնաբերել էին նամակ-երկտող, որտեղ նա իր անհետացման պատճառում մեղադրել էր գյուղի բնակիչներից մի քանիսին:
Նյութերի նապապատրաստման ընթացքում պարզվել է որ նրա կողմից նշված անձինք ոչ մի առնչություն չեն ունեցել նրա անհետացման հետ, նույնիսկ չեն իմացել, որ Հրանուշը այդ քայլին է դիմելու:
Երբ հաջորդ օրը Ապարանի ոստիկանները Հրանուշին հայտնաբերում են Երևանում և տեղափոխում ոստիկանության Ապարանի բաժին, վերջինս խոստովանում է, որ ինքը անկապ տեղն է մարդկանց անունները նշել, որպեսզի մարդիկ ընկնեն մոլորության մեջ:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/29/96948/]ավելի վաղ [/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցները՝ Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ Երևանում հայտնաբերել էին Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակչուհի, 20-ամյա Հրանուշ Եղիազարյանին։
Նա տեղափոխվել էր ոստիկանության Ապարանի բաժին, իսկ իր՝ տանից հեռանալու քայլը պատճառաբանել էր, որ ամուսինը երկար ժամանակ է, տանը չի, ինքն էլ ինչ-որ հարցերում նեղվում է։
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/28/96836/]ավելի վաղ[/url] նշված գյուղից հայտնել էր ֆոտոլրագրողը, սեպտեմբերի 28-ին, վաղ առավոտվանից Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցների (Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանի և Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանի գլխավորությամբ) Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում որոնում էին նույն գյուղի բնակիչ, 20-ամյա Հրանուշ Եղիազարյանին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5499 դիտում
14:00 08-03-2014
Տրնդեզի օրը ամուսնու տանից սիրեկանի հետ փախած նորահարսը հայտնաբերվել է
2765 դիտում
21:48 15-05-2015
Հնդկաստանում սպանել են ամուսնացած տղամարդուն եւ տանից փախած աղջկան
Այս բաժնից
1999 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)