Հնդկաստանում սպանել են ամուսնացած տղամարդուն եւ տանից փախած աղջկան
Հնդկաստանի Բիհար նահանգում ամուսնացած տղամարդուն եւ տանից փախած աղջկան համագյուղացիները ծեծել են եւ այրել: 36-ամյա ամուսնացած տղամարդը եւ 16-ամյա աղջիկը, որը Հնդկաստանի օրենսդրությամբ համարվում է անչափահաս, միասին փախել էին, մինչդեռ աղջկա ընտանիքի անդամները հետապնդել են նրանց եւ դաժան ծեծի ենթարկել, այնուհետեւ այրել:
Ոստիկանությունը կատարվածից հետո 6 հոգու հանդեպ քրեական գործ է հարուցել: