211652_close_icon
views-count3811 դիտում article-date 23:20 30-09-2016

Լոռու մարզի Դսեվանք ամրոցի մոտակայքում երկու զբոսաշրջիկ ընկել է ժայռից

Սեպտեմբերի 30-ին, ժամը 13.10-ին տեղեկություն է ստացվել, որ Հաղպատ-Ակներ միջհամայնքային ավտոճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող Դսեվանք ամրոցի մոտակայքում երկու զբոսաշրջիկ ընկել է ժայռից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Դսեվանք» կոչվող ամրոցի մոտակայքում Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի, 49-ամյա Ք. Բ.-ն գլորվել է լանջից (մոտ 20 մ): Փրկարարները զբոսաշրջիկին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով իջեցրել (մոտ 2 կմ) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Ալավերդի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: [b]ՀՀ ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր