Իբիցայում ամուսնության առաջարկ ստանալուց հետո աղջիկն ընկել է ժայռից
Իսպանիային պատկանող Իբիցա կղզում սիրո խոստովանությունը ողբերգությամբ է ավարտվել: Բուլղարացի մի աղջիկ՝ Դիմիտրա Դիմիտրովան, ընկել է ժայռից եւ մահացել:
Նրա ընկերը որոշել էր ամուսնության առաջարկ անել ժայռերով շրջապատված գեղեցիկ վայրում՝ ծովի ֆոնին: Ինչպես գրում են լրատվամիջոցները, Դիմիտրան, ամուսնության առաջարկ ստանալուց հետո, ուրախությունից սկսել է ցատկոտել: Սակայն անզգույշ շարժման հետեւանքով սայթաքել է եւ ընկել ժայռից:
20 մետր բարձրությունից նա ընկել է քարերի վրա: Դեպքի վայր ժամանած բժիշկներին աղջկա կյանքը փրկել չի հաջողվել: