211652_close_icon
views-count1020 դիտում article-date 19:38 30-09-2016

Պաշտպանության բանակում անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն

ՊԲ 2016թ. ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանի համաձայն՝ ՊԲ միավորումներից մեկի հրամանատար, գնդապետ Ջ. Հարությունյանի ղեկավարությամբ սեպտեմբերի 26-29-ը անց է կացվել մարտական հրաձգությամբ վաշտային մարտավարական զորավարժություն <<Մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների կողմից հակառակորդի գրոհային խմբերի հետ մղումը, պաշտպանական մարտի վարումը, ուժեղացված հրաձգային վաշտերի կողմից հարձակման անցումը, մխրճված հակառակորդի ջախջախումը և առաջնագծի վերականգնումը>> թեմայով: Զորավարժությունը, որին ներգրավված էին հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներից մեկ վաշտ՝ ուժեղացված տանկային, մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումներով, նպատակ ուներ կատարելագործել վաշտի հրամանատարների ունակությունները՝ մարտի տարբեր տեսակներում ենթակա և տրված ստորաբաժանումների հմուտ ղեկավարման գործում, ինչպես նաև մարզել նրանց կողմից որոշումներ ընդունելու, հարձակողական մարտի վարման, փոխգործակցության անընդհատ ապահովման կարողությունները: Զորավարժության ավարտին միավորման հրամանատրաը շնորհավորել է զորախաղերին մասնակից անձակազմին ցուցաբերած արդյունքների համար, իսկ առավել աչքի ընկած զինծառայողները արժանացել են շնորհակալության, պարգևատրվել պատվոգրերով, գերազանցիկի կրծքանշանով և խրախուսվել արձակուրդով: [color=#CC0000]ԼՂՀ ՊՆ[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր