9999 դիտում
17:28 08-11-2016
ՊԲ զորամասերի և մի շարք ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 4-ից 8-ը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերի և մի շարք ստորաբաժանումների ներգրավմամբ <<Զորամասերի դուրս բերումը մարտական կիրառման շրջաններ հակառակորդի հանկարծակի հարձակման պայմաններում. վերախմբավորման իրականացում. պաշտպանական մարտի վարում. մխրճված հակառակորդի ջախջախում և առաջնագծի վերականգնում. դիրքերի բարելավման նպատակով հարձակողական մարտի վարում և նպաստավոր դիրքերի զբաղեցում>> թեմայով անց է կացվել գնդային մարտավարական զորավարժություն:
Նոյեմբերի 8-ին բանակի <<Տիգրանակերտ>> զորավարժարանում տեղի է ունեցել զորավարժության եզրափակիչ` մարտական հրաձգության փուլը, որի ընթացքին հետևել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, հանրապետության ռազմաքաղաքաղական ղեկավարության ներկայացուցիչներ:
Զորավարժությունը, որը նպատակ ուներ կատարելագործելու կենտրոնական ենթակայության զորամասերի հրամանատարների ունակությունները պաշտպանական մարտում ենթակա և տրված ստորաբաժանումների ղեկավարման գործում, առաջադրված խնդիրների կատարման ընթացքում մարզել ներգրավված զորամասերի շտաբները, բարձրացնել պաշտպանական մարտի ժամանակ հրամանատարների որոշումներ ընդունելու, խնդիրներ առաջադրելու, ստորաբաժանումների ղեկավարման ու կրակի կառավարման գործնական ունակությունները, մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում մարտական խնդիրների կատարման ընթացքում հասնել գումարտակների, վաշտերի, դասակների և ջոկերի ներդաշնակ գործողությունների, ինչպես նաև անձնակազմի մոտ զարգացնել դիմացկունություն և մարտական խնդիրների կատարման համար բարոյամարտական ու կամային բարձր որակներ, անցել է ըստ նախատեսված պլանի, իսկ մասնակից անձնակազմը ցուցաբերել է կրակային խոցման բարձր արդյունավետություն:
Զորախաղերի ընթացքում, տեղական հավատարմագրված մի շարք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների համար, պաշտպանության բանակում առաջին անգամ խաղարկվել է մարտական իրադրությանն առավել մոտ պայմաններում լրագրողական գործունեություն իրականացնելու կարգը:
Զորավարժության ավարտին աչքի ընկած մի շարք զինծառայողներ հանրապետության նախագահի և պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել են պատվոգրերով ու արժեքավոր նվերներով:
[b] ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1095 դիտում
19:52 17-10-2016
Անցկացվել է մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
1021 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
673 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
493 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը