211652_close_icon
views-count1009 դիտում article-date 20:53 16-11-2026

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարց

Նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու նոյեմբերի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 13 հարց:

Փոփոխություններ են կատարվել Ազգային ժողովի խորհրդի 2026 թվականի հոկտեմբերի 5-ի ԱԺԽՈ-48-Ա որոշման մեջ։

Նմանատիպ նյութեր