211652_close_icon
views-count32223 դիտում article-date 18:03 09-08-2014

Ստեփանակերտցիները Ալիևին զգուշացնում են, որ դիվերսիաները շարունակելու դեպքում Բաքուն կդարձնեն Ստեփանակերտի «ֆիլիալը». ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախցիների ոգին ամուր է: Այսպիսի տպավորություն է ստացել այս օրերին Ստեփանակերտում գտնվող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ըստ նրա, ղարաբաղցիները բացարձակապես տագնապի զգացում չունեն: «Մենք ոչ մի թիզ հող չունենք զիջելու»,-ֆոտոլրագրողին ասել են ստեփանակերտցի նրա զրուցակիցները։ Ավելին, տեղացիները ադրբեջանցիներին հստակ հասկացնում են՝ շատ մի բզբզացեք, թե չէ այնքան կառաջանանք, որ «Բաքուն կդառնա Ստեփանակերտի ֆիլիալը»: Այսօր Ստեփանակերտում է նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան մարտական դիրքերում, սահմանը հսկող զինվորների, սպայական կազմի հետ, որոնք պատվիրակության անդամներին հայտնեցին, որ իրենց մարտական «դուխը» տեղն է, ու եթե Ադրբեջանը շարունակի դիվերսիաներով խաղեր տալ, ապա «պատրաստ ենք մեր երկրի սահմաններից դուրս շպրտել բաշիբոզուկներին»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորները ասում էին, որ Հայաստանի մեր ծնողներին, քույրերին մեր եղբայրներին հայտնեք, որ արցախցու հետ ուս-ուսի տված պահում ենք սահմանը ու «թող Ալիեւը հիշի, որ ժամանակին Էլչիբեյը լոպո-լոպո խոսում էր, թե Սեւանում լողանալու եմ: Եթե շարունակեն ոտնձգությունները մեր սահմաններին, ապա մեր սահմանները ավելի առաջ կգնան, մինչեւ Բաքու»: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+

Նմանատիպ նյութեր