211652_close_icon
views-count2197 դիտում article-date 10:31 30-09-2016

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայմանները դեռ չեն ստեղծվել. Ջոն Քերի

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաղթահարման պայմանները դեռ չեն ստեղծվել: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ասել է Washington Ideas համաժողովի ընթացքում, հաղորդում է ԱՄՆ պետքարտուղարության [url=http://www.state.gov/secretary/remarks/2016/09/262581.htm]կայքը[/url]: «Այսօր աշխարհում կան որոշ սառեցված հակամարտություններ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որոնցում այժմ չի նկատվում կարգավորման հնարավորություն, նախևառաջ որովհետև առաջնորդները պատրաստ չեն»,- ընդգծել է Քերին:

Նմանատիպ նյութեր