Անհրաժեշտ է սկսել սիրիական պատերազմին վերջ դնող գործընթաց. Ջոն Քերի
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ «Ժնև-2» միջազգային համաժողովին անհրաժեշտ է սկսել գործընթաց, որը վերջ կդնի Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նա շեշտել է, որ նախատեսվող համաժողովի գլխավոր ու միակ խնդիրը 2012թ. հունիսի 30-ի ժնևյան կոմյունիկեի կատարումն է:
Քերին ընդգծել է, որ «Ժնև-2»-ը պետք է սկսի Սիրիայում անցումային կառավարական մարմնի ձևավորման հարցով գործընթացը, որը կողմերի փոխադարձ համաձայնությամբ կիրականացնի գործադիր իշխանությունը:
Ջոն Քերին Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիային հորդորել է մասնակցել համաժողովին: