211652_close_icon
views-count1328 դիտում article-date 16:38 30-09-2016

Մեծ Բրիտանիայում ռեկորդային թվով շատացել է 100 տարուց ավելի ապրողների քանակը

Այսօր Մեծ Բրիտանիայում ապրում է 14.570 մարդ, որոնց տարիքը 100-ից անց է։ Այդ են վկայում Մեծ Բրիտանիայի ազգային վիճակագրական բյուրոյի տվյալները, սըտ որոնց՝ դա ռեկորդային թիվ է թագավորության համար, հաղորդում է BBC-ն։ Համաձայն հրապարակված տվյալների՝ վերջին 2 տասնամյակում 100 տարեկանի շեմն անցած բրիտանացիների թիվը 4 անգամ ավելացել է, միայն վերջին 10 տարիներին ՝ 65 տոկոսով։ Եթե 1985 թ-ին նրանց թիվը երկրում հաշվվում էր 130, ապա 2015 թ-ին այդ ցուցանիշը հասել է 850-ի։ Ներկա պահին կես մլն բրիտանացի նշել է իր ծննդյան 90-ամյակը, սակայն նրանցից միայն 7-ն են կանայք։

Նմանատիպ նյութեր