4512 դիտում
09:32 30-09-2016
Հետո՞ ինչ, որ օրենքը չի կիրառվում, ու մարդկանց ճակատագրեր են խեղվում. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Մի ուշագրավ հանգամանք, պետությունը յուրաքանչյուր դատապարտյալի օրապահիկի համար ամսական հատկացնում է 120 հազար դրամ, այնինչ բոլոր ազատազրկվածները միաբերան պնդում են, թե հազիվ 30 հազարն է ծախսվում իրենց սննդի վրա, քանի որ ամեն օր էժանագին մակարոն ու ցորեն են ուտում։ Իսկ ո՞ւր են գնում այդ գումարները հարցրինք։
Դատապարտյալները միամիտ համարեցին հարցը և նշեցին «Ձեզ ի՞նչ է թվում, ինչո՞ւ չեն կիրառում վաղաժամկետ ազատումը, որովհետև յուրաքանչյուր բանտարկյալ իրենց համար փողի տոպրակ է: Բյուջեից նրանց «գլխաքանակով» գումարներ են դուրս գրվում, ու կեսից ավելին մտնում է «արդարադատության» վերադասների գրպանը։ Ո՞վ կհրաժարվի նման յուղոտ պատառից, հետո՞ ինչ, որ օրենքը չի պահպանվում, ու մարդկանց ճակատագրեր են խեղվում»։
Ստացվում է, որ յուրաքանչյուր դատապարտյալի օրապահիկի համար բյուջեից ավելի շատ գումար է դուրս գրվում, քան, ասենք, ուսուցչի աշխատավարձը վճարելու համար։ Խղճուկ թոշակների ու նպաստների հետ համեմատությունն էլ լրիվ ավելորդ է։ Հարց է առաջանում ինչո՞ւ չի կիրառվում օրենքը, որ և ցմահ ազատազրկվածներն ազատություն ստանան, և բավականին կլորիկ գումար տնտեսվի ուղղվելով տնտեսության այլ ոլորտների զարգացմանը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»